Նախքան ճգնաժամի սկսվելը ԵՄ-ն և ԱՄՆ-ն դիմել են Մոսկվային՝ ԼՂ հարցով հանդիպում անցկացնելու համար. Զախարովա

Կողմերը կարծիքներ են փոխանակել իրավիճակի վերաբերյալ։

ԵՄ-ն և ԱՄՆ-ն դիմել են Մոսկվային՝ նախքան ճգնաժամի սկսվելը, Լեռնային Ղարաբաղի թեմայով հանդիպում անցկացնելու համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մեկնաբանելով Ստամբուլում կողմերի հանդիպումը, որը ԶԼՄ-ներում «գաղտնի» է որակվել, Մարիա Զախարովան լրագրողներին ասել է, որ դրա անցկացման նախաձեռնությունը եղել է Արևմուտքից։ Ոչ մի գաղտնի բան չկար, և եթե այս պատմությունը հիմա ներկայացվի որպես սադրիչ, ապա նպատակը դա էր՝ սադրանք ստեղծելը։

«Ես չգիտեմ Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի միջև գաղտնի բանակցությունների մասին: ԱՄՆ-ն և ԵՄ-ն դիմեցին մեզ՝ խնդրելով հանդիպում կազմակերպել, ես նույնիսկ կասեի՝ շփումներ, և հանդիպման ընթացքում նշվել է նրանց նպատակը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել իրավիճակի վերաբերյալ։ Ահա և վերջ»,- ասել է դիվանագետը՝ ճեպազրույցում պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print