Փաշինյանը պատրաստ էր Գրանադայում ստորագրել հայեցակարգային փաստաթուղթը

ՀՀ վարչապետը հուսով է հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։

Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ  հաստատել  էինք Գրանադա այցելությունը։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ շատ կառուցողական և լավատեսական էին տրամադրված հանդիպմանը, քանի որ  կարծում էին  կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու, և,  ըստ էության, այսօր մինչև առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էին գնահատում։

«Դա այն փաստաթուղթն էր, որ խամաճիկային ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որ այդ փաստաթուղթը  ներկայացվի որպես կործանարար։ Քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց և իր տեսակետները հստակ ներկայացրեց»,- նշեց նա՝ հավելելով, որ Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումը չի կայանա ամենևին ոչ Հայաստանի մեղքով։

«Մենք չենք չեղարկելու հանդիպումը և մենք պատվիրակությամբ մեկնելու ենք։ Դա չի նշանակում, որ այն համապատասխանում է միայն Հայաստանի շահերին։ Թեև հնգակողմ հանդիպումը չի լինելու, սակայն հայկական պատվիրակությունը կմեկնի Գրանադա։ Այնտեղ ունենալու ենք հանդիպումներ և փորձելու ենք մեր դիրքորոշումները ավելի դետալացված ներկայացնել:

Հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու։ Ցավում եմ, որ վաղն առիթ չեմ ունենա հայտարարելու, որ այդ կարևոր որոշումը կայացված է»,- հավելեց գործադիրի ղեկավարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print