Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծն է քննարկվում. ՌԴ ԱԳՆ

Զախարովան նշել է, որ նախագիծը քննարկվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահության շրջանակներում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հարցին:

«Այդ աշխատանքն իրականացվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահության շրջանակներում, քննարկվում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը։ Այս նախագծի իրականացման մեջ մենք տեսնում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի զգալի ներուժ։ Եվ, իհարկե, ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստակամությունից»,- նշել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print