Ստեփանակերտի քաղաքապետը հերքում է

Դավիթ Սարգսյանը հերքում է Ադրբեջանի կողմից տարածվող լուրերը։

Վերջին ժամերին ադրբեջանական սոցհարթակներում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ես հարցազրույց եմ տվել ինչ-որ հեռուստաալիքի և արցախահայության անունից հայտարարություններ արել։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Պաշտոնապես պնդում եմ, որ նման հարցազրույց չի կայացել և, բնականաբար, այդ հարցազրույցի շրջանակում ինձ վերագրվող մտքերն ու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում»,-գրել է Դավիթ Սարգսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print