Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կստորագրվի. Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանն ասում էր՝ Հայաստանը Ֆրանսիայից զենք դեռ չի ստացել։

Ֆրանսիայի հետ ոչ թե ռազմական դաշինք կազմելու, այլ ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ զենք ձեռքբերելու պայմանագիր կստորագրվի, «Ազատության» հետ զրույցում որոշ փակագծեր բացեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր կնքելու՝ Փարիզի որոշման մասին երեկ Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Արմեն Խաչատրյանն ասում էր՝ Հայաստանը Ֆրանսիայից զենք դեռ չի ստացել։ Իսկ ի՞նչ զենք է ակնկալում՝ պաշտպանողական, թե նաև հարձակողական, Խաչատրյանի խոսքով՝ Ֆրանսիայի հետ բանակցություններում կլինի նաև հակաօդային պաշտպանության նոր համակարգեր ձեռք բերելու հարցը։

«Պաշտպանական զինատեսակների մասին կարող է խոսքը լինել, ռազմաուսումնական հաստատություններում սպայական բազային կրթությամբ կադրերի պատրաստելը, օրինակ, Ֆրանսիայի հետ: Հակաօդային պաշտպանությունն այսօր մեր կարևորագույն բացերից ու խնդիրներից մեկն է, հատկապես 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո: Անցած տարի սեպտեմբերին էլ խոցվեցին մեր հակաօդային պաշտպանության օբյեկտներից: Այն, ինչը եղել է այսօրվա պայմաններին չի բավարարում», – ասաց Խաչատրյանը

«Ազատության» հարցին՝ սա էլ է Ֆրանսիայի հետ բանակցությունների թեմա՞, իշխանական պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, բանակցություններում այս թեման կլինի, բայց որևէ մեկի հետ բանակցելը չի բացառում մյուսների հետ բանակցությունները»:

Հարցին էլ՝ եթե Հայաստանին վտանգ սպառնա, Ֆրանսիան հասնելո՞ւ է օգնության, նա արձագանքեց. «Ոչ, ռազմական դաշինքի մասին խոսք չկա, ընդամենը ռազմատեխնիկական փոխհամագործակցության սկիզբ է սա»:

Իսկ զենքն անվճար է տրամադրվելո՞ւ, թե Հայաստանը պետք է վճարի զենքի համար, Խաչատրյանն ասաց․ «Զենքի ձեռքբերման մեջ նվերներ չեն լինում, իհարկե, ամեն ինչի համար Հայաստանի Հանրապետությունը վճարում է: Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է վճարել: Զենքի ձեռքբերման պրոցեսները բավականին բարդ են ամբողջ աշխարհում, և մի շարք պրոցեսներ պետք է անցնեն, որպեսզի այդ գործընթացները ռեալ առարկայական դառնան, գուցե մեկ տարի»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print