Դիտարկվում են Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու իրավական տարբերակները․ Բլինքեն

Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները սկսել են դիտարկել Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու հնարավոր իրավական տարբերակները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա հիշեցրել է, որ Արևմուտքի երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ:  Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար, և սառեցված ակտիվների օգտագործումը կարող է լինել դա անելու իրական և քննարկվող միջոցներից մեկը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print