2023-ի 9 ամիսներին պետական բյուջե է վերականգնվել 22 մլրդ դրամ. Գլխավոր դատախազություն

Տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի վերոնշյալ արդյունքները պայմանավորված են եղել մի կողմից ստվերային տնտեսության դեմ տարվող պետական քաղաքականությամբ, մյուս կողմից՝ վարույթների հանրային մասնակիցների հետևողական գործողություններով:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է պետությանը պատճառված վնասի ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:

Դատախազությունից  հայտնում են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Վարչության դատախազների հսկողությամբ քննվող ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 22 մլրդ 791 մլն 203 հազար 116 դրամ, այդ թվում՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 10 մլրդ 494 մլն 294 հազար 242 դրամ, իսկ 2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ 12 մլրդ 296 մլն 908 հազար 874 դրամ:

Այլ խոսքով՝ 2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը շուրջ 2 մլրդ դրամով գերազանցել է 2023 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը:

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 մլրդ 279 մլն 263 հազար 913 դրամ, 2021 թվականին՝ 5 մլրդ 584 մլն 138 հազար 366 դրամ, իսկ 2020 թվականին՝ 1 մլրդ 989 մլն 200 հազար 408 դրամ:

Այսինքն, միայն 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը (10 մլրդ 568 մլն 14 հազար 402 դրամ) գերազանցում է 2020, 2021 և 2022 թվականների հանրագումարի ցուցանիշին (9 մլրդ 852 մլն 602 հազար 687 դրամ):

Տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի վերոնշյալ արդյունքները պայմանավորված են եղել մի կողմից ստվերային տնտեսության դեմ տարվող պետական քաղաքականությամբ, մյուս կողմից՝ վարույթների հանրային մասնակիցների հետևողական գործողություններով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print