Ստորև ներկայացնում ենք ՌԴ նախագահի ելույթի կարևոր դրույթները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստին։ Պուտինն իր ծրագրային ելույթում խոսել է տարբեր թեմաներով՝ միջազգային քաղաքականություն, տարածաշրջանային խնդիրներ, անվտանգային կառույցներ, ազգայնականություն, պետություն և միջազգային իրավիճակ։
Ստորև ներկայացնում ենք ՌԴ նախագահի ելույթի կարևոր դրույթները՝
- Ռուսաստանը վերջին 15 տարիներին հայ ընկերներին առաջարկել է փոխզիջման գնալ՝ Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի հինգ շրջանները, երկուսը պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև: Բայց հայ գործընկերներն ասել են. «Ո՛չ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»:
- Հայաստանի կողմից ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իմացել եմ մամուլից
- Այն ինչ տեղի ունեցավ Լաչինում, դրա փակումը ու Ղարաբաղում վերջին շաբաթվա դեպքերն անխուսափելի էին, այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի մաս։
- ԵՄ առաջնորդները պետք է մտածեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի մասին, երբ համոզում էին ՀՀ վարչապետին Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել։ Պետք է ինտեգրման ինչ–որ կարգ սահմանեին, նրանց անվտանգության ապահովման և իրավունքների պահպանման հետ կապված որևէ կարգ։ Բայց Պրահայի հռչակագրում նման բան չկա, կա միայն հայտարարություն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։
- Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելով ըստ էության լուծվեց գլխավոր առանցքային հարցը, որը Ղարաբաղի կարգավիճակն էր։
- ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ, երբ Բաքվի համար տարածքային բնույթի բոլոր հարցերը լուծված են, Ադրբեջանի ղեկավարությունը կգործի հումանիտար բնույթի նկատառումներից ելնելով։
- Մեր խաղաղապահները այդպես էլ իրավական կարգավիճակ չստացան, Ադրբեջանը կարծում էր որ դրա կարիքը չկա։ Խաղաղապահները այլ իրավունք, քան կրակի դադարեցման ռեժիմի դիտորդության իրավունք չունեին։
- Ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխվել է այն բանից հետո, երբ ԼՂ–ն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ Ալիևն առաջարկել է խաղաղապահների հարցով պայմանավորվել երկկողմ հիմունքներով։ Իր հերթին, Հայաստանի վարչապետն էլ հաստատել է` ասելով, որ այժմ պետք է պայմանավորվել երկկողմ հիմունքներով։
- Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, դա հայ ժողովրդի ընտրությունն է.
- Պատերազմի ժամանակ ես շփվել եմ Փաշինյանի հետ, նա ամեն ինչ անում էր, որ իրավիճակը պահպանի։ Արդար չէ ասել, թե նա եկել էր իշխանության հատուկ Ղարաբաղը հանձնելու համար։