Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության վերաբերյալ ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահները Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ապամոնտաժել են իրենց ժամանակավոր դիտակետերը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։