Արցախում տեղի ունեցածը նման է էթնիկ զտմшն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Մենք աջակցություն ենք ցուցաբերում հայերին, հատկապես` հումանիտար և բժշկական ոլորտներում»։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, France 2-ի եթերում անդրադառնալով ԼՂ-ում իրավիճակին, վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին:

ԼՂ-ում էթնիկ զտումների մասին հարցին նա պատասխանել է.

«Նման բան է հիշեցնում: Մարդիկ ստիպված են իրենց նախնիների հողը լքել, ստիպված են դուրս գալիս այնտեղից` վերջին ռազմական գործողություններից հետո կամ նոր ռազմական գործողության սպառնալիքի տակ: Դա ինքնակամ ելք չէ»,- ասել է նա:

Իրադարձությունների նկարագրման համար նախարարն օգտագործել է «հանցագործություն» և «ողբերգություն» բառերը:

Նախարարը վստահեցրել է` պետք է հույս ունենալ, որ տեղահանվածները կկարողանան վերադառնալ ԼՂ:

Կոլոննան հիշեցրել է` «Ֆրանսիան արդեն վաղուց Հայաստանի բարեկամն է և հանդես է գալիս նրա կողմից»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին` դիվանագետը նշել է, որ այդ հարցն «օրակարգում չէ»:

«Մենք աջակցություն ենք ցուցաբերում հայերին, հատկապես` հումանիտար և բժշկական ոլորտներում»,- ասել է նախարարը:

Կոլոննայի խոսքով` Ադրբեջանը պարտավոր է հարգել միջազգային իրավունքը և իր պարտավորությունները։

«Մենք Հայաստանին աջակցում ենք նաև դիվանագիտորեն, քաղաքական ձևով»,- շեշտել է նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print