Վարդանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։
Ադրբեջանի ՄԻՊ-ը տեսակցել է Ռուբեն Վարդանյանին, նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից:
«Նա գոհունակություն է հայտնել պահման պայմաններից, նշել, որ ենթարկվել է նախնական բժշկական զննության, առողջական խնդիրներ չկան։
Ապահովվել է հեռախոսազրույց ընտանիքի անդամների հետ, ծանրոցների առաքում, գրադարանից օգտվել և տեղեկատվության հասանելիություն»,-հայտնում է ԱՊԱ-ն՝ մեջբերելով Ադրբեջանի գերատեսչության հաղորդագրությունը։
Գործակալութան փոխանցմամբ՝ հետաքննության ընթացքում Վարդանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի ընտրած փաստաբանը։