2023թ. խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մուհամմադին

Մոհամադին բանտում է անցած տարվա նոյեմբերից։

2023 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մուհամմադին։ Այս մասին տեղեկանում ենք Նորվեգիայի նոբելյան կոմիտեից։

Ինչպես նշվում է որոշման բացատրական մասում, մրցանակը կհանձնվի կանանց ճնշումների դեմ նրա պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատության առաջխաղացման համար պայքարի համար:

Մոհամադին բանտում է անցած տարվա նոյեմբերից։ Մինչ այդ նա 13 անգամ բանտարկվել է և հինգ անգամ ազատազրկման դատապարտվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print