Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի մոտ 40 հազար զինծառայող։
ՆԱՏՕ-ն հայտարարել է լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին, որոնցում ներգրավված են լինելու տասնյակ հազարավոր զինվորներ՝ իր արևելյան թեևը պաշտպանելու համար:
«Արևելյան թևում ռուսական հնարավոր ներխուժման պատասխանը պետք է մշակվի որպես 2024 թվականին նախատեսված «Հաստատուն պաշտպան» զորավարժությունների մի մաս», – ասել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը։
Պաշտոնյան հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի մոտ 40 հազար զինծառայող։
«Սա ամենախոշոր նման իրադարձություններից մեկն է Սառը պատերազմից ի վեր»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։