Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել էր ԼՂ-ում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին և հայտնել, որ մտադիր են 4 բուժառուի տեղափոխել Ֆրանսիա` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։
Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կողքին է, ասված է Ֆրանսիայի դեսպանության X-ի (նախկին Թվիթեր) էջում։
«Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տեղափոխվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության»։