Մխիթարյանը երջանիկ է «Ինտերում»․ գործակալը խոսել է Մխիթարյանի մասին

Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։

Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

«Ես չեմ խոսի պայմանագրի երկարաձգման մասին, նա անում է այն, ինչ պետք է անի։ Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Նրա խաղը տպավորիչ է։ Նա շարունակում է զարգանալ՝ չնայած 34 տարեկան է։ Հենրիխն ապացուցում է, որ ապրելակերպն ու պրոֆեսիոնալիզմը երկարացնում են ֆուտբոլիստների կարիերան: Պետք է նրան հարցնել ապագայի մասին։ Ըստ ամենայնի, նա երջանիկ է «Ինտերում»»,- Պիմենտայի խոսքն է մեջբերել Sportitalia-ն։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print