Արցախից տեղահանվածների ընտանիքներում 31 ծնունդ է գրանցվել

Ընդհանուր առմամբ 31 ծնունդ է գրանցվել Հայաստանում, որից 11-ը՝ Երևանում, իսկ 20-ը՝ մարզերում։

Արցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել բալիկներ։ Ընդհանուր առմամբ 31 ծնունդ է գրանցվել Հայաստանում, որից 11-ը՝ Երևանում, իսկ 20-ը՝ մարզերում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ այդմ՝ Գեղարքունիքում ծնվել է 1, Շիրակում՝ 2, Արարատում՝ 3, Լոռիում՝ 1, Կոտայքում՝ 4, Արմավիրում՝ 3, Տավուշում՝ 1, Սյունիքում՝ 5 երեխա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print