Մարդիկ, որոնք աշխատանքի և զբաղվածության առումով որոշակի հստակություն ունեն, տեղաշարժվում են Հայաստանի մարզերում: Տեղափոխման և տեղակայման գործընթացը վերահսկվում է ՏԿԵՆ-ի կողմից: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս պահի տվյալներով տեղաբաշխումն, ըստ մարզերի, հետևյալն է. Արագածոտն՝ 4119 անձ, Արարատ՝ 19 054, Արմավիր՝ 8 149, Գեղարքունիք՝ 4 939, Լոռի՝ 4 695, Կոտայք՝ 22 350, Շիրակ՝ 3 529, Սյունիք՝ 5 436, Վայոց ձոր՝ 2 310, Տավուշ՝ 3 195, և ընդհանուր թիվը կազմում է 77 776: Այս տվյալները ՏԿԵՆ-ից են տրամադրվել»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ շուրջ 58 հազար անձի տեղաբաշխումն իրականացվել է պետական աջակցության միջոցներով: