Արտաքին գործերի նախարարությունից, ի շարունակություն երեկվա հաղորդագրության հայտնում են՝ Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան:
Հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել:
Ըստ անհրաժեշտության, ԱԳՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։