Հաղորդվում է, որ բոլոր տուժածները, այդ թվում զոհվածը, 18-23 տարեկան են։
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում երեկույթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը վիրավորվել, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Նահանգի ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հրազենային վիրավորում է ստացել ինը մարդ։ Նրանցից մեկը դեպքի վայրում մահացել է։
Հաղորդվում է, որ բոլոր տուժածները, այդ թվում զոհվածը, 18-23 տարեկան են։ 18-ամյա մի դեռահասի վիճակը ծայրահեղ ծանր է։
Միջադեպի առիթով ոստիկանությունը հետաքննություն է սկսել։