ԱՄՆ-ն Իսրայելի սահմանների մոտ ավիակիր է ուղարկում

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ 

Պենտագոնը Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկում ռազմածովային ուժերի հարվածային խումբ՝ ի պատասխան Իսրայելի վրա «Համաս» խմբավորման գրոհայինների հարձակման։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ 

Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի զսպման համար ամերիկյան կողմը Իսրայելի սահմանների մոտ է ուղարկում «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը, «Նորմանդիա» հրթիռային հածանավը, «Թոմաս Հադներ» էսկադրային ականակիրը, «Ռեյմիջ», «Քարնի» և «Ռուզվելտ» ռազմանավերը։ Ամերիկացի նախարարը հավելել է, որ քայլեր են ձեռնարկվում նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35, F-15, F-16 և A-10 էսկադրիլիաների ուժեղացման ուղղությամբ։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ավիակիր հարվածային խումբը ներառում է մոտ 5000 զինվորականի։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print