«Գազպրոմ»-ը 600 արցախցի ընտանիքի բնակարան կտա

«Այս պահի դրությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ղարաբաղի հայերին տրամադրվել է շուրջ 200 տոննա սննդամթերք և վառելիքաքսուքային նյութեր»:

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայ փախստականներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում․

«Նախ, հենց Ռուսաստանն էր այն երկիրը, որը դեռևս սեպտեմբերի 19-ի դեպքերից առաջ ճանապարհ բացեց Ղարաբաղի հայ բնակչությանը հումանիտար մատակարարումների համար»,- ասել է նա՝ հավելելով․ «Այս պահի դրությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ղարաբաղի հայերին տրամադրվել է շուրջ 200 տոննա սննդամթերք և վառելիքաքսուքային նյութեր»:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատրաստ է մոտ 10 տոննա մարդասիրական բեռ տրամադրել. «Հուսով ենք, որ այս օգնությունը շուտով կմատակարարվի»:

Գալուզինը նաև ասել է, որ մոտ 20 տոննա մարդասիրական բեռ է մատակարարվել Վոլգոգրադի մարզից. «Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելու գործում ակտիվ մասնակցություն ունի ռուսական գործարար համայնքը։ Հոկտեմբերի 1-ից «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն Հայաստանում էլեկտրագնացքներով անվճար փոխադրումներ է ապահովում հենց այդ կատեգորիայի քաղաքացիների համար։

«Ռուսալ» կորպորացիան նպաստում է այդ մարդկանց աշխատանքի տեղավորմանը։ «Գազպրոմ»–ն իր վրա է վերցրել Ղարաբաղի 600 փախստական ընտանիքի բնակարանով ապահովումն ու կոմունալ ծախսերը։ Մենք, բնականաբար, կանգ չենք առնի ու կշարունակենք այդ օգնությունը․ կհայտարարենք դրա մասին, երբ պատրաստ լինենք»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print