Շարունակելով խուզարկությունը՝ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Հ.Գ.-ի մահճակալի տակ գտնվող կոշիկի միջից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ բնակելի գոտու կացարաններից մեկի պահարանում՝ նախապես պատրաստված թաքստոցում, առկա են բջջային հեռախոսներ:
Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված կացարանում և պահարանում հայտնաբերել են ինքնաշեն փորված թաքստոց՝ նախատեսված բջջային հեռախոսներ պահելու համար, որտեղ, սակայն, հեռախոսներ չեն եղել: Շարունակելով խուզարկությունը՝ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Հ.Գ.-ի մահճակալի տակ գտնվող կոշիկի միջից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս:
Իսկ մեկ այլ կացարանում իրականացված խուզարկությամբ օդը թարմացնող սարքի միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և լիցքավորիչ:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: