Ռումբի սպառնալիք՝ Համբուրգի օդանավակայանում

Օդանավակայանը նախազգուշացրել է թռիչքների հետաձգման մասին

Համբուրգի միջազգային օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է այն բանից հետո, երբ հաղորդում է ստացվել Թեհրանից ժամանող ինքնաթիռում ռումբի պայթյունի սպառնալիքի մասին:

NDR հեռուստառադիոընկերության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել, ինչից հետո այն սկսել են զննել իրավապահները և մասնագետները։

Ինքնաթիռում գտնվող բոլոր 198 ուղևորներն ու անձնակազմի 16 անդամները լքել են օդանավը։ Նրանց ուղեբեռը հիմա ստուգման է ենթարկվում։

Համբուրգի օդանավակայանը տվյալ պահին թռիչքներ չի սպասարկում: Ըստ NDR-ի՝ դաշնային ոստիկանությունը հայտնել է, որ շատ լուրջ է գնահատում սպառնալիքը, որի մասին լուրը ստացել են էլեկտրոնային փոստով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print