Քաղաքացին մնացել է փլատակներում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17։05-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում փլուզվել է տան պատը. քաղաքացին մնացել է փլատակներում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է գյուղի 9-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի արտաքին պատը (մոտ 48 քմ), տան բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1949 թ.) կիսով չափ մնացել է փլատակներում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Մ.-ն փլատակներից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: