ՀԱՄԱՍԸ սպառնում է մահապատժի ենթարկել իսրայելցի պատանդներին

ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադների ներկայացուցիչ Աբու Ուբայդան հայտարարել է, որ ի պատասխան բնակելի շենքերի վրա Իսրայելի հարձակումների շարժումը մահապատժի է ենթարկելու պատանդ իսրայելցիներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուբայդայի ուղերձին։

«Այս պահից սկսած հայտարարում ենք, որ խաղաղ բնակիչների կամ նրանց տների վրա յուրաքանչյուր հարձակում, որը կիրականացվի առանց նախազգուշացման, ցավոք, կստանա պատասխան թշնամու մեկ քաղաքացիական պատանդի մահապատժի տեսքով։ Եվ մենք հեռարձակելու ենք մահապատիժը տեսագրության ու ձայնագրության ձևաչափով», – հայտարարել է Ուբայդան

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print