Բացի այդ, հարձակման է ենթարկվել Ջեբալիայում գտնվող հրամանատարա-վերահսկիչ կետը, որն օգտագործվում էր Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ գործողություն է սկսում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը Telegram-ի իր պաշտոնական ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Իսրայելի պաշտպանական ուժերը լայնածավալ գործողություններ են սկսում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության թիրախների դեմ: Կհաջորդեն լրացուցիչ մանրամասներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ «որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարձակվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտների վրա, ներառյալ զենքի պահեստը և ռազմական համալիրը»:
«Բացի այդ, հարձակման է ենթարկվել Ջեբալիայում գտնվող հրամանատարա-վերահսկիչ կետը, որն օգտագործվում էր Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար»,- հավելել են զինվորականները։