ԱՀԿ-ն կոչ է անում դադարեցնել բռնությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի կոչ է արել մարդասիրական միջանցք ստեղծել դեպի Իսրայելի կողմից լիակատար պաշարման տակ գտնվող Գազայի հատված և դրանից դուրս, հայտնում է Al Arabiya-ն:
«ԱՀԿ-ն կոչ է անում դադարեցնել բռնությունը… Անհրաժեշտ է մարդասիրական միջանցք՝ կարևոր բժշկական պարագաները մարդկանց հասցնելու համար», – Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀԿ-ի խոսնակ Տարիկ Յասարևիչը: