Շինարարության ոլորտում բացահայտվել են աշխատողի չձևակերպման դեպքեր. ՊԵԿ

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն:

Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ 2023 թ․ երրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման մի շարք դեպքեր: 

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Մասնավորապես, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2023 թ-ի երրորդ եռամսյակի ընթացքում շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 21 դեպք:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից: 

Շինարարության ոլորտի հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print