Ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ալիևը նաև հայտարարել է, թե «Ադրբեջանը սատարում է 3+3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափին»։