Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ջապարովի և Փաշինյանի միջև։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը կկայանա հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Այս մասին ՀՀ վարչապետը հայտնել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի հետ հեռախոսազրույցում։
Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ջապարովի և Փաշինյանի միջև։
«Քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստը, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։
Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը ցավով հայտարարեց, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել ԱՊՀ Պետդումայի խորհրդի նիստին։
Ղեկավարները պայմանավորվել են պահպանել մշտական կապերը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները բարեկամության ոգով` ի շահ երկու երկրների ժողովուրդների»: