Շինաշխատանքների համար նախատեսված քարում թաքցվել էր կասկածելի զանգված (լուսանկարներ)

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, զննության են ենթարկել հիմնարկի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների համար քաղաքացի Վ.Գ.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված 20 քարերը:

Զննությամբ քարերից մեկի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print