🎥ԼՂ-ում գերիների խնդիրը լուծելու համար լավ պայմաններ են ստեղծվել․ Զախարովա

Զախարովան հավելել է, որ Մոսկվան հույս ունի այս հարցը հաջողությամբ կլուծվի։

Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «բոլորը բոլորի համար» սկզբունքով գերիների փոխանակման համար, ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն կալանավորված անձանց նկատմամբ։ Մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա, մեր կարծիքով, այս պայմանների համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի այս հարցը հաջողությամբ կլուծվի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print