Փաշինյանը հաստատեց․ հանդիպումը կկայանա

Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցել «3+3» ձևաչափով։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:

«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,– ասել է Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print