Ֆրանսիան և Եվրամիությունը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը, որի զինյալները անցյալ շաբաթ ներխուժեցին Իսրայել, որակել են որպես ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում)։
«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական խմբ0ավորում է, դա ճանաչված է Ֆրանսիայի և ԵՄ-ի կողմից»,- ասել է Բորնը՝ հավելելով, որ ահաբեկչությունն ու բարբարոսությունը արդարացում չունեն:
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիայից ոչ մի եվրո «չպետք է ընկնի ահաբեկիչների ձեռքը»։
Նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ Փարիզը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղ կարգավորման օգտին, սակայն խոստովանել է, որ «սա շատ ժամանակ կպահանջի»։