«Եթե պատերազմը շարունակվի, այո, եթե պատերազմն ավարտվի, ոչ: Ես չեմ կարող փախնել պատերազմի ժամանակ», – պատասխանել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո չի հավակնի երկրորդ ժամկետի: Բայց եթե ընտրություններն անցկացվեն պատերազմի ժամանակ, նա կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Այս մասին Զելենսկին ասել է Digi24-ին տված հարցազրույցում։
«Եթե պատերազմը շարունակվի, այո, եթե պատերազմն ավարտվի, ոչ: Ես չեմ կարող փախնել պատերազմի ժամանակ», – պատասխանել է Զելենսկին:
Միաժամանակ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան պատերազմի «վերջին փուլում է»։
«Կարծում եմ՝ մենք վերջին՝ ամենադժվարին փուլում ենք», – ասել է Զելենսկին։