Տիգրան Ավինյանին տուգանել են

Այս մասին  հայտնում են  ՆԳՆ ոստիկանությունից։

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։

Այս մասին  հայտնում են  ՆԳՆ ոստիկանությունից։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան վարորդական վկայականը չի ունեցել: Բացի դա, տրանսպորտային միջոցը վարելիս ամրագոտին կապված չի եղել։

Ի դեպ, D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար 10,000 ՀՀ դրամով:Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին Գազել»-ը, որի վերաբերյալ հոլովակ էր պատրաստվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print