Մյուս այլ հարթակները Բաքուն կվերլուծի` նկատի ունենալով միջնորդ երկրների վերաբերմունքը։
Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով պետք է կայանար երեք ԱԳ նախարարների հանդիպումը Բիշքեկում, սակայն հայկական կողմը հրաժարվեց։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ռուսաստանի միջնորդությունը մենք գոհունակությամբ ենք ընդունում, քանի որ մեր հարևանն է ու դաշնակիցը, նաև Հայաստանի դաշնակիցը և գտնվում է մեր տարածաշրջանում` ի տարբերություն նրանց, ովքեր հազարավոր կմ հեռու են»,- ասել է Ալիևը։
Վերջինիս խոսքով եթե հայկական կողմը մերժի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում ՌԴ միջնորդությունը, դրա այլընտրանքը կարող են լինել ԱԳՆ-ների ուղիղ բանակցությունները։
«Մյուս այլ հարթակները մեր կողմից կվերլուծվեն` նկատի ունենալով միջնորդ երկրների վերաբերմունքը»,-հայտնել է Ալիևը։։