Այս մասին ասել է Բայդենը ԱՄՆ հրեական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ներկայիս սրումը:
ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում զգուշավոր գործել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված իրավիճակում. այս մասին, ինչպես գրում է cnbc.com-ը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Մենք իրանցիներին հասկացրել ենք՝ զգույշ եղեք»,- ասել է Բայդենը ԱՄՆ հրեական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ներկայիս սրումը:
Բայդենն ընդգծել է, որ ամերիկյան ավիակիրն արդեն տեղակայվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ ԱՄՆ-ն նաև կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք. Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը հստակ հասկացրել է իրանցիներին զգուշավորություն ցուցաբերել:
Նախօրեին Սպիտակ տան խոսնակ Ջոն Քրիբին հայտարարել էր, որ «եթե չլիներ Իրանի աջակցությունը, ՀԱՄԱՍ-ն ընդհանրապես չէր կարողանա գործել»։
«Բայց մենք չենք տեսել որևէ կոնկրետ ապացույց, որ նրանք ուղղակիորեն ներգրավված են եղել հանգստյան օրերին տեղի ունեցած ներխուժման ծրագրմանը կամ ֆինանսավորմանն ու նախապատրաստմանը», – ասել էր Քիրբին:
Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ որևէ առնչություն չունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի դեմ զանգվածային հարձակմանը: