Հայաստանի միջոցով ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձ է արվում․Լավրով

Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արհեստականորեն արվում է հասարակական կազմակերպությունների կողմից:

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «արձանագրում ենք Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր»:

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արհեստականորեն արվում է հասարակական կազմակերպությունների կողմից:

Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություն է ստեղծվել, նախկինում էլ շատ էին: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ՝ հակառակը:

Նրանք նպատակ ունեն հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար, ինչպես նաեւ փորձում են Հայաստանի միջոցով առաջ տանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում: Մենք տեսնում ենք այդ փորձերը, դրանք ինչ-որ արդյունքի են հասնում»,- Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լավրովը:

Նա ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանը «խորին համոզմունք ունի, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print