Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08։50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենան:Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:02-ին, մարվել՝ 09:26-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը, դիմային անվադողերը և ջերմահարվել ավտոտեխսպասարկման կետի առաստաղը՝ մասամբ (մոտ 10 քմ):