Կրակոցներ՝ Երևանի «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:

Տեղում ոստիկանները հայտնաբերում են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի, ոտքի ու ձեռքի հատվածի հետքեր, դիմապակին էլ՝ վնասված:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print