Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմում է Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին

Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձանց:

Իսրայելում ՀՀ դեսպանությունից խնդրում են Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության armisraelembassy@mfa.am հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը:

«Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձանց: Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print