Իսրայելը «կռվում է ամբողջ ուժով, բոլոր ճակատներում և անցել է գրոհի։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալներ անցած շաբաթ օրը ներխուժել են Իսրայելի հարավ և ավերիչ հարձակում իրականացրել՝ սպանելով առնվազն 1000-ից ավելի մարդու:
«Մենք կվերացնենք ՀԱՄԱՍ կոչվող այս երևույթը», – ասել է Գալանտը մամուլի ասուլիսում։ Այս մասին գրել է timesofisrael.com-ը:
«ՀԱՄԱՍ-ը` Գազայի իսլամական պետությունը, կջնջվի երկրի երեսից: Այն չի շարունակի գոյություն ունենալ։ Չի լինի այնպիսի իրավիճակ, որ իսրայելցի երեխաներ սպանվեն, և մենք բոլորս գնանք մեր գործին»,- հավելել է Իսրայելի ՊՆ-ը:
Նա ընդգծել է, որ Իսրայելը «կռվում է ամբողջ ուժով, բոլոր ճակատներում և անցել է գրոհի»։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 1,300-ի:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի տարածքում սպանել է մոտ 1,500 պաղեստինցի զինյալի: