Հանրապետությունում շրջանառվում են նաև XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) տարբերակները։
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի EG.5 (Էրիս) տարբերակը։ Նոր ենթատեսակի ախտանշաններն են հազը, փռշտոցը, գլխացավը, ջերմությունը։
Հանրապետությունում շրջանառվում են նաև XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) տարբերակները։
Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշը կազմում է Rt=1.4։
Ավելին` Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի սկզբից հոկտեմբերի 9-ը ներառյալ COVID–ասոցացված կավասակիանման համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 12 երեխայի մոտ, բոլորը ստացել են համապատասխան բուժում: