Ապօրինի առևանգմանը հաջորդում է 68-ամյա քաղաքացու տառապանքների ցուցադրումը

ԱԳՆ խոսնակն ընդգծել է՝ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ինստիտուտների պահանջով Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն։

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բաբայանն արձագանքել է Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը.

«Բաքվում շինծու «դատավարությունը» ցույց է տալիս խաղաղ հայ մարդու՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ ցանկացած նորմի լիակատար արհամարհանքը, որին ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխում էին Հայաստան՝ սրտի վիրահատության համար և առևանգում անօրինական անցակետից, էթնիկ զտումներից մի քանի շաբաթ առաջ։ 

Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է, այժմ հաջորդում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքները ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակումը: 

Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ինստիտուտների պահանջով Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- գրել է նա X-ի իր էջում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print