Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ադրբեջանը հաստատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Հակարիի կամուրջը անցնելիս, Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել և տեղափոխվել է Բաքու: