Բաքվում գտնվող Արցախի նախկին ղեկավարներին ԿԽՄԿ-ն դեռ չի այցելել

Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Լևոն Մնացականյանին, ինչպես նաև Դավիթ Մանուկյանին ԿԽՄԿ-ից դեռ չեն տեսակցել։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ 

«Մենք դեռ չենք տեսակցել այդ անձանց»,- ասաց Ամատունին։

Ավելի վաղ հայտնել էինք ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին, նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին ձերբակալելու և Բաքու տեղափոխելու մասին։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ձերբակալվել էր։ Նրա դեմ քրգործ է հարուցվել 2020թ. հոկտեմբերի 28-ին՝ «ահաբեկչության, զինված խմբավորումներ հավաքելու և օժանդակելու, մարդկության դեմ հանցագործության և այլ մեղադրանքներով։ Նա մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի Գյանջա քաղաքի և Բարդայի շրջանի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծման համար»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print