🎥Սոչիի ափերի մոտ ուկրաինական երկու անօդաչու է խոցվել

Հաղորդվում է, որ ԱԹՍ-ների խոցման հետևանքով որևէ մեկը չի տուժել։

Շաբաթ առավոտյան ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 07։10-ի սահմաններում։ Հրապարակված կադրերում երևում է, որ խոցված անօդաչուները ծովն են ընկել։ Հաղորդվում է, որ ԱԹՍ-ների խոցման հետևանքով որևէ մեկը չի տուժել։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին՝ միջադեպից անմիջապես հետո Սոչիի օդանավակայանում չվերթները ժամանակավորապես սահմանաձակվել են, սակայն ժամը 07։25-ից օդանավակայանը վերադարձել է իր բնականոն ռեժիմին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print