Բժիշկները բոլորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, 8-ամյա երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը:
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:«Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կա նաև երեխա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ, ում ինքնությունը ճշտվում է: Բժիշկները բոլորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, 8-ամյա երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից թունավորվելու պատճառով: Դեպքի փաստով Ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Աղբյուրը հայտնում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։