Վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության, Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցները։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայր է ժամանել նաև Գառնի խոշորացված համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՆՓԱԻԿ թիվ 17 փրկարարական ջոկատը պատգարակով, մեծ դժվարությամբ դին մոտ 400 մետր դուրս է բերել անանցանելի վայրից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի դիատարին։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։